Հիանալի օրը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ամեն մարդ ունի հիանալի օրվա իր պատկերացումը։ Ես երկար մտածեցի, թե որտեղ և ինչպիսին կարող է լինել իմ հիանալի օրը, օրինակ դպրոցում խաղալիս, երկրից դուրս գնումներ անելիս, ծովի ափին պառկելիս, բեմում պարելիս, ընկերոջ տանը խնջույք անելիս, ճամբարում երգելիս․․․։ Իմ ընտրությունը կանգ առավ բնության մեջ ընկերներով հանգստանալիս։ Հենց դա կլինի իմ հիանալի օրը։ Բոլորով կնստենք, կուրախանանք, կզրուցենք և չի լինի ոչ մի բան որը կխանգարի իմ օրը։ Մենք երեկոյան կրակ կվառենք, կերգենք․․․։ Շատ ու շատ հետաքրքիր բաներ կարելի է պատկերացնել։ Ես ամեն ինչ կանեմ միայն թե իրական լինի իմ հիանալի օրը։

Write a comment

Comments: 0