Նրբազգաց մարդկանց

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ջեֆֆ Ֆոստերը ասում է, որ պետք չէ նեղսրտել զգայուն լինելուց, որ զգայուն մարդիկ ունակ են տեսնել այն, ինչ չեն կարող նկատել ուրիշները… Թույլ տվեք չհմաձայնվել իր հետ։ Իհարկե ապրել ինչպես ռոբոտ նույնպես չի կարելի, բայց կարծում եմ, որ մեր ժամանակներում լինել զգայուն  դա ուղղակի ինքնասպանություն է։ Հիմա պետք է լինես սառը, պողպատյա բնավորութամբ, մի խոսքով պահես քեզ ինչպես իսկական արիստոկրատ։ Հիմա, այդ ժամանակներն են, ժամանակ որտեղ մարդուն պետք է ընդամենը սառը գլուխ և մի քիչ տրամաբանություն, որին խառնված կլինի սառնասրտությունը։ Ընդհանրապես  մեր կյանքը նման է բումերանգի ու բեմի, սակայն հիմա այն ինձ հիշեցնում է ընդհամենը մի խաղ՝ «Մոնոպոլյա», «Լոտո», անվանեք ինչպես կուզեք, անվանումից ոչինչ չի փոխվում։ Մեր ժամանակներում մարդիկ արդեն այնքան են ցածրացել, որ, երբ կիսվում ես նրանց հետ, խորհուրդ հարցնում, նրանք քեզ տալիս են այդ խորհուրդը, բայց, երբ գալիս է մի հարմար պահ նրանք հարվածում են ամենացավոտ տեղին ու ծիծաղում են քո վրա, ծիծաղում են քո ցավի վրա, չմտածելով, որ օրերից մի օր նույն ցավը կարող է նրանց հասնել։ Կարծում եմ, որ Ջեֆֆ Ֆոստերի ժամանակներում մարդիկ եղել են շատ բարի ու պարզ, դրա համար է նա հորդորում մարդկանց չնեղսրտել իրենց նրբազգացութբունից, բայց, եթե նա լիներ իմ ժամանակակիցը ու տեսներ, թե ինչ են անում հիմա մարդիկ, ապա կարծում եմ, որ նա նույնպես ինձ հետ կհամաձայներ, ու գիտե՞ք ինչ։ Մտածում եմ, որ ինքնամփոփ մարդիկ ավելի շատ բան են տեսնում ու նկատում քան զգայունները։ Զգայուն մարդիկ հիմնականում տարված են իրենց սեփական զգացմունքներով, սիրով, կյանքով, և չեն նկատում, թե իրենց շուրջը ինչ է կատարվում, կամ էլ ուղղակի նկատում են, բայց ոչ ոքի ոչնինչ չեն ասում: Այդպիսինները շատ են: Նրանք ուղղակի ուշադիր են և հավաքված, ամեն մի շարժումից կամ բառից կարողանում են ենթադրություններ անել, բայց ոչ ոքի այդ մասին չեն ասում: Ինչու: Պարզից էլ պարզ է, եթե մարդը ցանկանար իմանալ մի բան, նա ամեն գնով դա կիմանար կամ կպարզեր, բայց եթե մարդը չի ցանկանում դա իմանալ, ուրեմն ինչ իմաստ ունի նրան այդ մասին ասել:


Չգիտեմ հնարավոր է, որ ձեզնից շատերը ինձ հետ չհամաձայնեն, բայց սա ընդհամենը իմ կարծիքն էր, յուրաքանչյուր ոք պարտավոր է ունենալ իրենը և պարտադիր չի, որ այն համընկնի ուրիշինի հետ:

Write a comment

Comments: 0