Ս.Մեսրոպ Մաշտոց, շարականներ

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուր՝ wikimedia.org





Այն, ինչ զգացի լսելով Մեսրոպ Մաշտոցի շարականները, իրոք, անբացատրելի է: Աննկարագրելի, միստիկ երաժշտություն, որը կարծես լրացնում է հոգու բացը կամ հոգու վերքերն է բուժում: Ասում են, թե բուժիչ է այս երաժշտությունը, ես հավատում եմ այս երգերի մոգությանը: Իրոք, Մաշտոցի հոգևոր երգերը կարելի է համարել մաքրություն:

Առաջին անգամն էր, որ լսեցի Մեսրոպ Մաշտոցի շարականները ու միանգամից ներդաշնակությունը, մաքրությունը ու խաղաղությունը ներխուժեցին իմ ներաշխարհ: Անչափ հանգստություն իջավ վրաս։

 Այս ամենից կարելի է հետևություն անել, որ մենք, իրոք, գործ ունենք հանճարի հետ, քանի որ հայոց այբուբենի նման կատարյալ են նաև նրա շարականները:

Write a comment

Comments: 2