Դերասաններ ենք՝ մեր կյանքը դրամա

Աստղ Կրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Թատրոն է ամբողջ աշխարհը, թատրոն: Խաղում են բոլորը իրենց դերերը: Խաղում են մի դրամա, որը կոչվում է կյանք: Մի էմոցիոնալ խաղ ընդամենը, որն ունի սկիզբ, իսկ միայն հաջողված դերասանների համար անվերջ է, քանի որ նրանց կհիշեն՝ ամենքին չէ, որ հասանելի է այդ հաջողությունը: Դերասանները, որոնք չգիտեն իրենց դերը, էությունը, դուրս են մնում թատրոնից և կորչում այն անծայրածիր մթում, որը ստեղծվել է մի քանի այդպիսի դերասաններից: Գիտեք ինչքան բարդ է ստեղծել այդ դրամայի սցենարը: Մարդուն հասանելի չէ դա: Դրաման ինչ նման է իրական մարդու կյանքին: Ամբողջ մարդկության զգացումները, երևույթնները մի բառում են տեղ գտել: Բառը ինքնին միստիկ խորություն ունի, շռայլ իմաստ ունի ինչպես և կյանքը՝ նույնիսկ որպես բառ:

Write a comment

Comments: 0