Հիշողություն, որը ինձ հետ է

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ stihi.ru





Ես նստած էի, սովորական օր էր։ Հանկարծ ամեն ինչ լռեց, բոլորը կանգնեցին։ Ես վեր կացա և սկսեցի քայլել։ Ու՞ր եմ գնում, ի՞նչ է պատահել ինձ հետ, արդյո՞ք ես խելագարվել եմ։ Ես հասա մի դռան մոտ և կանգնեցի։ Դուռը շատ սպիտակ, մաքուր և փայլուն էր։ Մի պահ կանգնելով այդ դռան առաջ, ես զգացի հանգստություն։ Երբ այնտեղ մտա, ես էլ առաջվանը չէի։ Այդ ժամանակ ես մտածում էի միայն, թե ո՞վ եմ ես։ Ինձնից բացի ոչինչ չէր փոխվել, միայն ես արդեն էլ երեխա չէի։ Ես մեծացա և հասկացա, թե ինչքան պարզ և հանգիստ կարող եմ լինել, եթե չվախենամ այդ անցումից։ Այդ դուռը նոր ճանապարհ բացեց իմ առաջ, նոր ուղի, որով ես կարող էի գտնել ինձ այս աշխարհում։

Ես թարթեցի աչքերս և էլի այդ նույն սովորական օրը։ Էլ չէի ուզում, որ այն լինի սովորական։ Ես այդ օրվանից հետո փոխեցի իմ կյանքը՝ այն դարձնելով հետաքրքիր, պարզ և մի քիչ կախարդական։

Write a comment

Comments: 0