Կարևոր չէ, թե ինչ ունես, կարևորը՝  ինչպես ես այն օգտագործում

Նորայր Ասատրայան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես բանաստեղծություններում տեսա տխրություն, նորից ծնվելու, ներկան փոխելու ցանկություն, տեսա տխուր ու դժվար ապրումներ, բայց ոչ հիասթափություն:

Հասկացա, որ բոլորն էլ կարող են հիասթափվել, լաց լինել, մեղադրել, բայց ամենադժվարը գիտակցելը, ճանաչելն է  ու սիրելը  այն ամենը, ինչը տրվել է քեզ այս կյանքում:

Չէ՞ որ  հիասթափվելով ու մեղադրելով ոչ մի բանի չենք հասնի: Իմ  կարծիքով, Դավիթն ունի շատ մեծ կամքի ուժ և իր ստեղծագործություններով  կոչ է անում այն մարդկանց, ովքեր մտածում են, որ անելանելի իրավիճակում են և դժբախտ են:

Կարևոր չէ, թե ինչ ունես, կարևորը, թե ինչպես ես այն օգտագործում:

Write a comment

Comments: 1
  • #1

    Դավիթ (Friday, 30 October 2015 07:45)

    կեցցես Նորայր ջան