Աշնան երգը

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Աշուն է: Ամենուր զգացվում է աշնան շունչը: Սկսվել է տերևաթափը: Դաշտ ու  այգի ծածկվել են  ոսկեգույն տերևներով: Չնայած ցուրտ եղանակին, հաճելի է աշնան գրեթե չտաքացող արևը: Ես շատ եմ սիրում աշնանը զբոսնել այգում: Ինձ համար հաճելի է դեղնած տերևների խշխշոցը: Այգիներում էլ  չի  լսվում  երեխաների ուրախ կանչն ու ծիծաղը:

Հետաքրքիր է աշունը անտառում, կան նաև առվակներ, որոնք ծածկվել են դեղին տերևներով: Այդ  ձայնը նման է մելամաղձոտ երաժշտության: Տեղ-տեղ լսվում է թռչունների ծլվլոցը: Մաղում է աշնանային բարակ անձրևը, և հաճելի է նրա տակ զբոսնելը: Ես շատ եմ սիրում աշնան տխուր, բայց և հաճելի երգը:

Write a comment

Comments: 0