Մարդիկ միասին են, քանի դեռ ուզում են միասին լինել

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես կիսով չափ համաձայն եմ  Նիկա Բատխենի հետ, ով ասում է, որ <<Մարդիկ միասին են, քանի դեռ ուզում են միասին լինել>>: Այս դեպքում մենք ունենք 2 տարբերակ.


Կյանքում լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն ցանկանում հեռանալ, բայց պարտավոր են: Իհարկե շատերը մտածում են, որ նման բան հնարավոր է միայն ռոմանտիկ ժանրի ֆիլմերում, բայց չէ՞ որ ֆիլմի սյուժեն էլ գալիս է կյանքից: Երբեմն մարդը ցանկանում է լինել իր մոտիկների, հարազատների և սիրելիի կողքին, բայց ուղղակի հնարավորություն չի ունենում: Նա ուղղակի չի կողմնորոշվում, թե ում կարելի է լսել: Խոսքը այստեղ ոչ միայն այլ մարդկանց մասին է այլև իր ներքին ձայնի: Նա չի հասկանում, թե տրված ուղղություններից որն է ճիշտ: Այսպիսի դեպքերում մարդիկ հիմնականում լսում են ուղեղին և կատարում են իրենց պարտքը, շատ քչերն են, որ ամեն ինչի վրա թքած են ունենում և մնում են սիրելիների հետ: Չե՛մ փոձի քննադատել մարդկանց այս ընտրությունը, անկախ ամենից: Ես անձամբ սովորություն չունեմ խառնվելու ուրիշի կյանքի մեջ: Դա նրա կյանքն է, եթե նա որոշի ինձ դարձնել իր կյանքի մի մասնիկը, ես միայն ուրախ կլինեմ, բայց երբեք չեմ փորձի քննադատել մարդուն: Կարծում եմ դա սխալ է: Ես ի՞նչ իմանամ, թե նա ինչերի միջով է անցել, ինչքան ցավի է դիմացել: Իմ քննադատությունը կարող է վիճակը միայն վատացնել:

Եվ կա 2-րդ տարբերակը, որի դեպքում մարդն ազատ է իր կյանքում: Նա իրավունք ունի որոշելու, թե ինչքան, ում հետ, որտեղ մնա, և ոչ ոք իրավունք չունի նրան քննադատելու կամ ինչ որ հրաման տալու: Այ այստեղ համաձայն եմ Նիկա Բետխենի հետ: Շատ ճիշտ է ասում: Չի կարելի անխտիր բոլորին դուր գալ, միշտ լինում են մի քանիսը ովքեր մարդու մասին վատ կարծիք են ունենում, բայց դա կարևոր չէ: Աշխարհում ամեն մարդու համար նախատեսված է իր երկրորդ կեսը: Եթե մարդու սիրած էակը որոշել է հեռանալ նրանից, ապա մարդը պետք է բաց թողնի նրան: Դա շատ դժվար է, աշխարհում միայն եզակիներն են տիրապետում այդ տաղանդին, և նույնիսկ, եթե մարդը չի տիրապետում այդ տաղանդին, նա պետք է իմանա, եթե իր սիրելի էակը ցանկացավ հեռանալ, ուրեմն նա ուրիշի համար էր նախատեսված… Միշտ հիշեք ձեր համար նախատեսված մարդկանց հետ դուք միշտ հանդիպում եք հանկարծակի…

Write a comment

Comments: 0