Դավիթ Պողոսյան «Անվերադարձ»

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Կարծում եմ, որ այս բանաստեղծության մեջ խոսքը վերաբերում է անպատասխան սիրուն: Բոլորս էլ գիտենք, որ սիրահարված մարդիկ նայում են աշխարհին լրիվ ուրիշ աչքերով.

 

Երբ գարունը ինձ այցելի
Իմ ափերում վարդ կբացվի,
Անվերադարձ կնվիրեմ
Եթե սիրով այն ընդունեն:

Մի գաղտնիք կա իմ վարդերում
Թաքնված սեր թերթիկներում,
Ո՞վ է բացել ու կարդացել
Ինձ պես սիրո գերի դարձել:

 

Եթե մենք լինենք մի քիչ ուշադիր, կարծում եմ, որ բոլորս էլ կնկատենք այն սերը, որը թաքնված է այս տողերում: Դա այն սերն է,  որը գրողը զգում է բանաստեղծությունների, պատմությունների, առակների հանդեպ, դա այն սերն է, որը զգում է նկարիչը իր կտավի հանդեպ, դա այն սերն է, որի մեջ հավաքված են մեր ամեն մի լավ զգացմունքից մի-մի մասնիկ:

Այդպիսի սեր կարող են նաև զգալ սովորական մարդիկ այն մարդկանց հանդեպ, ում որ իրոք սիրում են  և ցանկանում են ամեն վայրկյան գտնվել իրենց սիրած էակի մոտ: Ցավոք սրտի,  բանաստեղծությունը ավարտվում է ոչ այնպես, ինչպես ես կուզենայի:

Բանաստեղծության վերջում հերոսը հասկանում է, որ իր սերն անպատասխան է, նրա կյանքը փոխվում է, սակայն ատել իր սիրած էակին, միևնույն է, չի կարողանում.

 

Իմ սերը հենց վարդն է եղել
Ինձ խայթել է ու հեռացել,
Դեղին վարդեր ես չեմ սիրել
Սակայն նրան ես չեմ ատել:

 

Այ, սա է իրական սերը, չնայած այն բանին, որ անպատասխան է: Այ, այսպես պետք է սիրել մարդուն՝ անկախ ամեն ինչից: Ցանկանալ լինել սիրած էակի կողքին, պաշտպանել, մխիթարել, այլ ոչ թե ամեն մի փոքրիկ սխալի համար քննադատել ու հեռանալ…

Չնայած այն բանին, որ կարդալ այդքան էլ չեմ սիրում, այս բանաստեղծությունը շատ հավանեցի, այո,՛  մյուսներն էլ հավանեցի, բայց այս մեկը մտավ սիրտս ու դժվար թե այնտեղից շուտ դուրս գա…

Write a comment

Comments: 2
  • #1

    Դավիթ (Friday, 30 October 2015 07:29)

    Շուշանիկ ջան իրոք շատ ճիշտ ես հասկացել բանաստեղծության բուն իմաստը ապրես

  • #2

    Շուշան (Tuesday, 03 November 2015 04:58)

    Շատ շնորհակալություն։