Ազատությունը՝  կյանքի մի մասնիկ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ i.skyrock.net



Ազատ մարդը կարողանում է իր իրավունքները և պարտականությունները գիտակցելով հանդերձ՝ անսահմանափակ զգալ: Ազատությունը մտքերի  ու հույզերի մի մեծ վանդակ է, որի դռնակը բաց է, որպես հիշեցում այն բանի, որ կյանքը  միայն ձանձրալի առօրյա չէ: Դա այն է, երբ զգում ես թեթևություն և ուրախություն, ճանաչում ես քո էության պարզությունը և ուզում ես հնարավորինս շատ օգտվել այդ հնարավորությունից:

Դառնալով ուրիշ մարդ՝  դու կարող ես փոխվել դեպի լավը: Գեղեցիկը քեզ համար դառնում է ավելի գեղեցիկ, իսկ հնարավորությունները՝  ավելի շատ:

Ինչքան մեծ է քո ազատության տարածքը, դու քեզ այդքան կարևոր և առանձնահատուկ ես զգում: Ժամանակ ես ունենում խորհելու և հասկանալու իրականության դերը:

Յուրաքանչյուր մարդ արժանի է ազատության: Մարդուն չի կարելի զրկել այդ իրավունքից, չէ՞ որ ազատությունը կյանքի մի մասնիկն է:

Write a comment

Comments: 0