Դավիթ Պողոսյան «Հայելին»

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Իմ կարծիքով այս բանաստեղստեղծությունը այն մասին է, թե ինչ են մարդիկ տեսնում երբ իրենց նայում են հայելու մեջ: Որոշ մարդիկ իրենց տեսնում են անթերի,  շատ լավ վիճակում, ավելի լավ քան իրականում: Որոշները՝ տեսնում են այն ամենը, ինչի մասին չէին ուզում հիշել: Հայելին հիշեցնում է բոլոր խնդիրների մասին, որոնք մարդիկ ուզում են ոռանալ կամ հետաձգել, ոմանք հիշում են իրենց դժվար կյանքի մասին: Մենք պիտի հաճախ նայենք հայելուն, որպեսզի չմոռանանք մեր թերությունների մասին և ինչքան հաճախ, այնքան ավելի շատ կուզենանք ազատվել դրանցից: Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց տեսնում են անթերի մի կերպար, հայելին նրանց ոչինչ ցույց չի տա բացի հասարակ մի արտացոլանքից:

Տեսել ե՞ք դուք հայելին
Եվ ինչ է այն ձեզ ասում
Անվերադարձ շատ հայացքներ
Կորցրել եմ ես հենց այնտեղ։


Հաճախ նայեք դուք հայելուն
Ում եք նրա առջև տեսնում
Բազմած գահին մի արքա
Թե՞ մի աղքատ սեվ սատանա։


Դուք ի՞նչ եք տեսել հայելում
Ծաղրող հայացք խոր աչքերին
Կոտրեց ինձ այդ հայելին
Ճշմարտության հատակներին։


Ինձնից թաքուն շատ հայացքներ
Թաքցրել է այս հայելին
Եվ ինչ էլ այն ինձ խոստանա
Իմ սերը ես նրան չեմ տա։


Եվ ու՞ր է տանում այս հայելին
Երազների շիտակ ճամփով
Իմ հայացքն է թույլ նշմարվում
Ճակատագրի նուրբ հեգնանքով։


Եթե ես մի օր մոլորվեմ
Հայացքն իմ ո՞վ կհիշի
Ոչ ոք բացի նրանից
Պատից կախված իմ հայելին։

Write a comment

Comments: 1
  • #1

    sex telefon (Wednesday, 18 January 2017 21:00)

    przyciągać