Կա կյանք, կա ճակատագիր․․․

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ճակատագիրն անընդհատ փոխվում է: Նման է սլաքի, որը շարժվում է բոլոր ուղղություններով:  Հատ առ հատ, մեկ առ մեկ նշված են ապագայի կետերն ու իրադարձությունները: Սակայն բացառություն չեն նաև փոփոխությունները: Կարծես մեր ամեն մի խոսք, ամեն մի գործ ինչ- որ մի դեր է խաղում սպասվող  ապագայում:

Մեր գիտակցության մեջ կարևորագույն մասնիկներից են զգոնությունն ու զգուշությունը:  Ապագան փոփոխական է, ներկան ոչ հաստատուն, իսկ անցյալը փոփոխական չէ, այլ հաստատուն է: Ուղղակի այդ անցյալից դասեր քաղել է պետք, ուրիշ ոչինչ:

Ա՜խ, ինչ բարդ մեխանիզմ է կյանքը: Ճակատագիրն էլ կյանքի մի չնչին մասնիկն է: Տեսնես ճակատագի՞րն էլ է անվերջ, անծայրածիր: Դժվար է ասել:

Ըստ իս, եթե կա կյանք, կա նաև ճակատագիր:

Write a comment

Comments: 0