Այդպես սոված էլ կհեռանանք այս աշխարհից...

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ bishopinthegrove.com





 Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,

Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:


Ավ. Իսահակայանը զգուշացնում է, որ կգա ոգու սով: Ոգու սով ասվածը ես հասկանում եմ այսպես. կթվա ամեն ինչ կա, կյանքում ամեն ինչի հասել ենք, ամեն գագաթ հաղթահարված է, բայց մի պահ կզգանք, որ ինչ-որ բան, շատ կարևոր մի բան  պակասում է:  Որ կյանքում այն ամենի մեջ, ինչին մենք հասել ենք՝  հոգի չկա, իմաստ չկա: Ուրախություն չկա...


Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:


Կըմռնենք, որ նյութական քաղցը մեկընդմիշտ փոխել է, շեղել է մեր կյանքի իմաստը:  

Կգիտակցենք, որ աշխարհիկ և նյութական արժեքները անգույն ներկերով ներկել են ամբողջ կյանքը  և, որ գունավոր կյանք տեսնելու հնարավորությունը մեկընդմիշտ բաց է թողնված:


Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.

 

Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…


Մեր կյանքի մայրամուտին կհասկանանք, որ ագահության և սխալ մտածելակերպի պատճառով կյանքի գերագույն արժեքները մնացել են ստվերում՝  փոխարինվելով անարժեք չակերտավոր արժեքներով:

Ու ...այդպես սոված էլ կհեռանանք այս աշխարհից..


   

Write a comment

Comments: 0