Այնքան հոգուս մոտ էր․․․ կարծես գրված լիներ իմ կողմից

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ընթերցելով Դավիթ Պողոսյանի բանաստեղծությունները՝ կարող եմ ասել, որ հենց առաջին իսկ տողերից զգացի բանաստեղծի գրչի թեթևությունը, գեղեցկությունն ու մաքրությունը:  Տպավորիչ էին ու ասելիքով լի:

Բանաստեղծությունների սկզբի հատվածները մեղմ էին։ Սկզբում ամբողջ ցանկից ընտրեցի երկու բանաստեղծություններ  «Ռոմանս» , «Իմ դրաման» , այնուհետև տպավորություններիցս հետո ցանկացա ընթերցել ամբողջ ցանկի բանաստեղծությունները: Այնքան հոգուս մոտ էր կարծես գրված լինեին իմ  կողմից:

Write a comment

Comments: 0