Մտքերի կառավարում

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ competing.com





Մտքերը  շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ մարդու կյանքում։  Մտքերը կարող են դժբախտացնել, երջանկացնել, ուղղակի փոխել մարդուն: Դրա համար մտածելու ունակությունը պետք է ընդունել որպես գերբնական ուժ: Մտածելը մարդուն տալիս է գերբնական հնարավորություններ, որին մենք այնքան ենք ընտելացել, որ  այն դարձել է սովորական մի բան:

Օրինակ՝  ենթադրենք բաժակի կեսը լցված է ջրով, այդ ջուրը մեր կյանքի հաջողություններն ու ձեռքբերումներն են։ Եվ մեր նպատակն է մի ամբողջ բաժակ հաջողություն և ձեռքբերում ունենալ: Եթե դու վատատես մտածելակերպի տեր մարդ ես, դու կտեսնես բաժակի այն մասը, որը դեռ ջրով լցված չէ և քեզ դժբախտ կզգաս, բայց պետք է տեսնել այն մասը, որը արդեն լցված է ջրով և երջանկանալ, շնորհակալություն հայտնել ինքդ քեզ այդ հաջողությունների և ձեռքբերումների համար:

Մենք պետք է հասկանանք, որ դժբախտությունը մեր սխալ մտածելակերպի պատճառն է միայն:

Եկեք սովորենք կառավարել մեր մտքերը, որպեսզի կարողանանք ավելի խնամքով կառավարել այն կյանքը, որը, ամենայն հավանականությամբ, մի անգամ ենք ապրում:

Write a comment

Comments: 0