Հանդիպում Դավիթ Պողոսյանի հետ

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան

 

 

Լուսանկարները՝  Շուշան Եփրիկյանի

Այսօր  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան  Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ  բանաստեղծ Դավիթ Պողոսյանի «Իմ դրաման» գրքի շնորհանդեսը:  Ներկա էին նաև Դավիթ Պողոսյանի ծնողները,  գրող Արքմենիկ Նիկողոսյանը, բազմաթիվ հյուրեր: Հանդիպումը նկարահանվում էր  Հ1 հեռուստաընկերության կողմից:

Հետաքրքիր հանդիպում ստացվեց: Դավիթի մասին պատմեցին  նրա մայրն ու հայրը, իսկ մենք հարցեր էինք տալիս: Շուշանն էլ արտասանեց իր հավանած բանաստեղծությունը:  Հատկապես ակտիվ հարցադրումներ անում էր մեր Նորայրը:

Պարզվեց, որ Դավիթը մեծ կամքի տեր և ուժեղ մարդ է և երբեք չի հուսահատվում: Նա ինքնուրույն կարողացել է  անգլերեն սովորել և տիրապետում է համակարգչային բազում ծրագրերի: Նա համացանցի շնորհիվ կարողացել է գտնել ծրագիր, որի օգնությամբ համակարգիչը կարողանում է կառավարել աչքերով: Բանաստեղծն ասաց, որ իր հոբբին ֆուտբոլն է և ֆիլմեր դիտելը:

Սկսել է ստեղծագործել տասը տարեկանից: Իսկ նրա ընկերներն ավելացրին, որ Դավիթի հետ կարողանում են զրուցել ցանկացած թեմայի շուրջ:

Անհամբեր կսպասենք նրա հաջորդ գրքին: 

Write a comment

Comments: 0