Երազանք

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ rum.do.am

Երազանք, երազել, երազում, այս բառերը իրար շատ մոտ և իրարից շատ տարբեր են, և միաժամանակ նույն իմաստը ունեցող: Երազում տեսնել նշանակում է միայն երազել ինչ-որ բանի մասին: Կարևոր բաներ շատ կան մեր կյանքում։ Պետք չէ կարևոր բաներն  ու պարտականությունները խառնել իրար, ինչպես երազանքն ու ցանկությունը: Դու կարող ես երազել առանց ցանկանալու: Երազես ու մոռանաս: Նույնիսկ, եթե քո ցանկությունը չիրականանա, դու չես մոռանա այն… Ցանկությունը մեծ բան է, իսկ երազանքը՝ ոչ մի բան: Կան միայն թվացյալ ու անիրականանալի  մտքեր: Մտքեր, որոնք ստիպում են քեզ երազել, բայց չցանկանալ: Երազանքներ շատ կան մեր կյանքում: Ում համար ինչն է երազանք և ով ինչի մասին կարող է երազել: Մի գուցե, ուրիշ մեկի համար երազանք չկա: Ինչպես երազներն են տարբեր, այնպես էլ երազանքները:

Մի ապրեք միայն երազներով, այլ աշխատեք երազանքը իրագործել, հասնել նպատակներին: Իսկ ամեն ինչի հիմքը, նպատակասլաց լինելն է և մեծ աշխատասիրությունը, և ինչու ոչ, մի քիչ էլ հաջողակ լինելը: Եվ բախտը ամպայման քեզ կժպտա:

Write a comment

Comments: 0