Շնորհավոր, տիկին Երանուհի

Գիսանե Թութունջյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Տիկին Երանուհին իմ ամենասիրած ուսուցիչներից Է, նա եղել է իմ դասղեկը, մեզ հետ մնում էր երկարօրյային, որպեսզի  օգներ տնայինները անել։ Նա հաճելի և  բարեհոգի կին է։ Նրա բացատրած դասերը ինձ համար ավելի հասկանալի էին դառնում, հաճախակի տխրում էի, նա ինձ առանձին մոտենում և մխիթարում էր, իսկ ես իմ խնդիրների մասին ասում էի նրան․․․։

Երկար ժամանակ է՝ չեմ տեսել նրան, եթե չտեսնեմ, իմ մաղթանքները կգրեմ այստեղ։

Շնորհավոր, տիկին Երանուհի, ցանկանում եմ համբերություն, ձեր կյանքը թող շարունակվի խաղաղ, բարի և ուրախ։

 

Write a comment

Comments: 1
  • #1

    Երանուհի Սանթրոսյան (Thursday, 19 November 2015 09:32)

    Շնորհակալ եմ, սիրելիս, ջերմ խոսքերի համար: Հիշում եմ, իհարկե, մեր մտերմիկ զրույցները: Հիշում եմ յուրաքանչյուրիդ հմայքը: Ուրախ եմ, որ չեք մոռացել: