Իմ սիրելի դասղեկը՝ տիկին Երանուհին

Արման Մարտիրոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Տիկին Երանուհին չի հասցրել լինել իմ ուսուցչուհին, բայց եղել է իմ դասղեկը, ու չնայած որ նա որպես դասղեկ մեզ դաս չէր տալիս, նա իմ ամենասիրելի ուսուցչուհին էր: Մեզ օգնում էր երկարօրյայի ժամանակ, և երբ մենք ավարտում էինք բոլոր դասերը, տիկին Երանուհու հետ տարբեր ու ուրախ խաղեր էինք խաղում։ Մենք ուրախ ժամանակ էինք անցկացնում, մինչ կգար ժամը, որ մենք պետք է գնայինք տուն: Պետք է նշեմ, որ հենց տիկին Երանուհու շնորհիվ ես ծանոթացա տարբեր երեխաների հետ զուգահեռ դասարաններից, հակառակ դեպքում ես ուղղակի իմ դասարանում եղած ընկերներից ավելի հեռու չէի գնա:

 

Write a comment

Comments: 1
  • #1

    Երանուհի Սանթրոսյան (Thursday, 19 November 2015 09:18)

    Իմ սիրելի Արման, միասին ապրած օրերը, եռօրյա ուսումնական ճամփորդությունները չեմ մոռացել: Մեր անհատական զրույցները.... միշտ կհիշեմ: Կյանքիս լավագույն էջերը կապված են իմ բոլոր տարիների սովորողների հետ: Ես էլ եմ շնորհակալ , որ հիշում ես: