Տիկին Երանուհին՝ մեր ավագ ընկերը

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ընկեր Երանուհին միշտ եղել է մեզ հետ: Մեզ համար ընկեր Երանուհին կարծես ոչ թե ուսուցչուհի էր, այլ ավագ ընկեր՝ մարդ, ով կարողանում է ճիշտ պահին տալ ճիշտ խորհուրդներ: Հիմա, ցավոք սրտի, չեմ կարողանում մանրամասներ հիշել, բայց դա ոչ մի նշանակություն չունի, որովհետև մի բան շատ հստակ եմ հիշում՝ նա միշտ ժպտում էր ու մեզ օգնում բոլոր հարցերում:

Համոզված եմ, որ նա այն ժամանակ էլ էր մեզ սիրում և հիմա էլ չի՛ մոռացել:

 

Write a comment

Comments: 1
  • #1

    Երանուհի Սանթրոսյան (Thursday, 19 November 2015 09:44)

    Շուշան ջան, ճիշտ ես, ես փորձել եմ լինել ձեր ավագ ընկերը: Թե որքանով եմ այս դերը լավ կատարել, միայն դուք կարող եք ճիշտն ասել: Սկզբում ես ինձ միայն պատկերացրել եմ դասվարի դերում. բայց որ այդպես սիրով կկատարեի կազմակերպչի, ընթերցավարի աշխատանքները, չէի պատկերացնում: Շնորհակալ եմ բոլորիցդ, որովհետև միայն ձեր ու կրթահամալիրիս նկատմամբ սերը կարողացավ ինձ թույլ տալ հաղթահարելու բոլոր դժվարությունները: Սիրում եմ ձեզ, սեբաստացիներ: