Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ. վերլուծություն

 Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 Իմ կարծիքով հեղինակը պատմում է Մխիթար Սեբաստացու բնավորության մասին: Ուզում է ասել, որ Մխիթար Սեբաստացին բացի իր գործից, մեծ ուշադրություն է դարձրել նաև միաբանության անդամներին: Հետևել է, որ նրանք լավ հարաբերությունների մեջ լինեն, չկռվեն և միշտ կիսվեն իրենց մտքերով: Նա ասում է, որ Մխիթարը շատ ազնիվ մարդ էր, ամեն ինչի մեջ սեր էր քարոզում:

Նա շատ էր սիրում երեխաներին, շատ էր ցանկանում դասավանդել դպրոցներում, ուսումնական հաստատություններում: Նա շատ հետաքրքիր խոսք ուներ, աշակերտները նրան մեծ ուշադրությամբ լսում էին: Առավոտից երեկո հսկում էր երեխաներին, փորձում էր ուղղել նրանց սխալները, բացատրելով ճիշտը, ուսուցանում էր նրանց: Նա շատ էր սիրում իր աշխատանքը: Ներում էր մարդկանց, բայց կրկին չէր հանդուրժում նման արարք: 

Write a comment

Comments: 0