Հիշողություններ

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Բոլորս էլ ունենք հիշողություններ: Հիշողությունները այնքան շատ են, որ, եթե որոշենք կազմել ցուցակ, որտեղ գրված կլինեն մեր հիշողությունները, ապա ցուցակը ուղղակի չի վերջանա: Ցավոք սրտի հիշողությունները ժամանակի հետ միասին գնում են, բայց կան հիշողություններ, որոնք մնում են: Դրանք մեր կյանքի ամենակարևոր պահերի հիշողություններն են որոնք մեզ հետ մնում են միշտ: Մարդիկ կան, ովքեր սիրում են վերհիշել իրենց կյանքի ուրախ ու երջանիկ պահերը, որոնցից հետո հոգումդ ինչ-որ ուրախ տխրություն է հայտնվում: Սակայն ես չեմ սիրում: Չեմ սիրում հիշել մանկությունս, անցած օրերս, նույնիսկ, եթե դրանք ուրախ են եղել: Երբ սկսում եմ հիշել, ինքստինքյան ցանկություն է առաջանում, վերադառնալ այնտեղ՝ հենց այդ նույն պահը, որտեղ կան ինձ հարազատ մարդիկ, մարդիկ, որոնք այս պահին իմ կողքին չեն: Իհարկե կյանքս հիմա էլ շատ լավ է անցնում, բայց, երբ հետ եմ նայում կարոտում եմ այն հին կյանքս, հասկանում եմ, որ այն ժամանակ՝ երբ երեխա էի, ամեն ինչ անցնում էր շատ ավելի հանգիստ ու ուրախ, կողքիս էին շատ-շատերը, որոնց ցավոք սրտի հիմա չեմ կարող տեսնել:

Չգիտեմ… Մարդիկ կան, ովքեր սիրով են հիշում իրենց անցյալը, մարդիկ կան, որ ոչ, բայց մի բան հաստատ է՝ կյանքը մեկն է ու կյանքի ամեն մի պահ պետք է ապրել այնպես, որ հետո չզղջաս արարքներիդ համար…

Write a comment

Comments: 0