Մի պատմություն պատի մասին

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Իմ սենյակի պատերից մեկի վրա փակցնում եմ իմ կյանքի ամենավառ իրադարձությունների նկարները: Ես այդ պատը անվանում եմ հիշողությունների պատ: Ինչքան բաների միջով է անցել այդ պատը: Մասնակցել է ճամփորդությունների, ծնունդների, միջոցառումների: Անցկացրել է հանգիստ բնության գրկում, ծովափում, եղել է տարբեր երկրներում: Այն միշտ ինձ ուրախացնում է,երբ ես տխուր եմ:

Օրերից մի օր մեր թաղամասում երկրաշարժ եղավ, բախտի բերմամբ այդ օրը ոչ ոք տանը չէր: Շենքը մեծ ավերածությունների էր ենթարկվել: Իմ սիրելի ու թանկագին պատը փլվել էր: Այդ պահին, երբ տեսա իմ այդքան սիրելի պատին փլված վիճակում, կարծես իմ բոլոր հիշողությունները պատի հետ միասին փլվեցին ու ավիրվեցին: Այդ դեպքից հետո մեր նոր տանը այլևս նկարներ չեմ փակցնում պատին, բոլոր պատերը դատարկ են: Այն ամենը, որի միջով անցել էինք ես ու պատը անհետացան, այլևս չվերադարձան ու մոռացվեցին: Ես մոռացա իմ հիշողությունների մասին: Ահա և մի տխուր պատմություն դժբախտ պատի ու պատի տիրոջ  մասին:

Իրականում պատը դա իմ համակարգիչն էր, որի միջի բոլոր նկարները ջնջվել էին...

Write a comment

Comments: 0