Մի քանի բառ, և լիարժեք նկարագրված պատկեր...

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան





Մացուո Բասյո հայկուներ


Ինձ շատ դուր եկան Մացուո Բասյոյի հայկուները: Այնտեղ նկարագրում էր շատ գեղեցիկ և հաճելի աշնանային բնության տեսարան: Այնպիսի տեսարան էր, կարծես բությունը մայր էր մտնում: Թռչունները չվում էին տաք երկրներ, մնացել էին ագռավները: Ծաղիկների թերթիկները չորացել, իսկ սերմերը թափվում էին: Երկինքը ամպակալում էր , անձրև էր գալիս: Իսկ  նա՝ Բասյոն պառկած էր բնության գրկում և վայելում էր այն: Սառը քամին ու մշուշը կարծես նրան անկողին լինեին: Սարերը դեղնել էին: Իսկ երեկոյան բալենու ծառի վերևում՝ ամպերի մեջ թաքնվում էր լուսինը: Այնքան մութ էր, որ նրա հյուղակը անդրադարձնում էր լուսնի լույսը:

Ինձ թվում էր, որ բնությունը նկարագրելու ու տպավորությունը փոխանցելու համար շատ-շատ բառեր են հարկավոր, բայց հայկունները կարդալով ես շատ զարմացա, մի քանի բառ և լիարժեք նկարագրված պատկեր:

Հայկունները կարդալիս՝  ինձ նույնիսկ մի պահ թվաց, թե ես եմ այդ տխուր, մարող, բայց և հաճելի բնության գրկում հայտնվել...

Write a comment

Comments: 0