Բասյոյի աշունն ու ձմեռը

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան





Մացուո Բասյո հայկուներ

Բասյոյի պատկերած աշնան մեջ զգացի գույներ, ջերմության տատանումներ, երկակի մտորումներ: Աշնանային այս ներկապնակը մոխրակապտավուն է, իսկ խորքում երևում են գույներ՝  դեղին, կարմիր, նարնջագույն և դրանց երանգները: Տերևների պարը, քամին պտտվում են հայկուներում: Արևի վերջին ճառագայթների ջերմության պատառիկները հաճելիորեն ջերմացնում են հոգիդ:


Կարմիր-կարմիր արև է
Ամայության մեջ, բայց սառնություն է
Փչում աշնանային անգութ քամին:

Բայց արևի ջերմությունը գնալով նվազում է, մոտակա ձմռան շունչ է զգացվում, ակամայից մի պահ սառսուռ է անցնում մարմնովդ, ափսոսանքի ու տխրության մի անորոշ տրամադրություն է համակրում քեզ: Ձմեռ է գալիս...

Թեքվել է բամբուկը ձյունից.

Կարծես աշխարհն է

Շուռ եկել…

Write a comment

Comments: 0