Գոհար Հովհաննիսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում։ Եթե դու թշնամացել ես մեկի հետ, հնարավոր է, որ դա նրան նույնիսկ չանհանգստացնի: Թշնամանքը վնաս է հենց քեզ, ոչ թե նրան։ Եթե դու հասկանում ես, որ դու քո ներսում շարունակում ես ատում է ինչ -որ մեկին, պետք է ուղղել այդ սխալը։ Պատերազմելուց քո հոգին չի խաղաղվի, ոչ էլ դու քեզ լավ կզգաս: Նույնիսկ, եթե հաղթես, դու քո հոգու խորքում կհասկանաս, որ սխալ ես արել: Անգամ հաղթելու դեպքում դու ներքին խաղաղություն չես ունենա։ Ոչ մի պատերազմ չի բերում ներքին խաղաղության:
Պետք չէ նաև պատերազմել՝ հասկանալով, որ դա ոչ քեզ է օգուտ, ոչ էր շրջապատիդ։ Ես չգիտեմ, թե ինչպես են մտածում ուրիշ մարդիկ այս թեմայի շուրջ, բայց ես գիտեմ իմ և իմ ընկերների վերաբերմունքը։
Մենք համոզված ենք, որ արտաքին պատերազմից ներքին խաղաղություն երբեք չի ծնվում։
Write a comment