Հանուն ինչի՞ ապրել

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ cs407431.vk.me

 

Երեխաների մեծամասնությունը տեսնելով վատն ու սարսափելին՝ երբեմն չեն գիտակցում կյանքի գինը: Նրանք հանգիստ հիասթափվում են կյանքից և դիմում ծայրահեղ գործողությունների: Եկեք գիտակցենք՝ ինչ կարևոր բաներ կան կյանքում, հանուր որի արժե ապրել:

Վստահ չեմ, որ հանուն ծնողների արժե ապրել, քանզի հենց իրենք չհամակերպվելով երեխաների դեռահասության տարիքին՝  ստեղծում են կոնֆլիկտային իրավիճակներ: Քանի որ նրանք չեն կարող համակերպվել երեխայի կտրուկ փոփոխություններին, մենք պետք է դա ցույց տանք մեր հասուն մտքերի և վարվելաձևի միջոցով: Նրանցից առաջնակարգ չհեռանալու պատճառը սերն է: Ախր, հենց սերն է մեզ մարդ դարձնում և փրկում ցանկացած իրավիճակում: Այո, սերը զգացմունք է, որը արտահայտվում է ամեն մի առարկայի և էակի հանդեպ: Ի վերջո, սերը դա հենց կյանքն է: Պարտադիր չէ սիրել հակառակ սեռին, որ դա համարվի սեր: Սերը նվիրված է բոլորին, անգամ թշնամուն: Եթե ապրել, ուրեմն ապրել հանուն սիրո...

Write a comment

Comments: 0