Անսպասելի ձյունը

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան

Հրա՜շք... Այնքան անսպասելի էր, որ այսօր ձյուն եկավ... Իմ համար սովորականի պես արթնացա, և երբ տնից դուրս եկա, տեսա երկնքից թափվող սպիտակ, նուրբ ձյան փաթիլներ: Նրանք պտտվելով, նուրբ ու զգուշորեն, որ հանկարծ ոչինչ չպատահի, իջնում էին և նստում ուր պատահի: Ուրախությանս չափ չկար: Ափսոս մոռացա վերցնել ձեռնոցներ ձնագնդիկ խաղալու համար: Այ հիմա ես զգում եմ, որ եկել է իսկակա՛ն ձմեռը: Այնքան գեղեցիկ է, կարծես ամբողջ աշխարհը պարուրված լինի ձյունով: Կարծես աշխարհը լինի լրիվ այլ, ցուրտ որը խստացավ, բայց իր հետ բերեց փաթիլներ: Այնքան կուզեի ամեն ինչից կտրվեի և ընկղմվեի ձյան մեջ: Ինչ էլ որ այսօր լիներ, միևնույն է, չէի կարողանա տխրել: Վերջապես ծառերն ու բույսերը կարող են առանց մրսելու հանգիստ ննջել սպիտակ ու փափուկ վերմակի տակ: Ամենուրեք լսվում են երջանիկ ու ոգևորված երեխաների ճիչերը: Տուն գնալու ճանապարհին արդեն հասցրեցի տեսնել լիքը ձնեմարդուկների ու ձնագնդիկ խաղացող մանուկների: Եվ իհարկե ծնողների, ովքեր բարկանում էին իրենց երեխաների վրա ամբողջ հագուստը ձյունոտելու ու այլ նման բաների համար:

Ձյունն անկախ ամեն ինչից ստիպում է մարդկանց ժպտալ, և իմ կարծիքով չկա այնպիսի մարդ, ով այսօր գոնե մի՛ պահ չի ժպտացել...

Write a comment

Comments: 0