Առաջին ձյուն, արի ինձ մոտ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Առաջին ձյուն, դու եկար և քեզ հետ բերեցիր ձմռան առաջին շունչը։ Դա անսպասելի էր ինձ համար։ Միշտ հավատացել եմ, որ դու ունես մոգական ուժ և կարող ես միայն քո գալով ուրախացնել շատ երեխաների։ Դու այնքան գեղեցիկ և սպիտակ ես, որ ուզում եմ թռչել քո գիրկը և մոռանալ ամենքին։ Այնքան հանգիստ ու պարելով դու մոտենում ես ինձ, ասես երկար սպասված մի առավոտ։ Այսօր, երբ ես բացեցի աչքերս, դու հայտնվեցիր իմ դիմաց։ Առաջին ձյուն, դու լի ես հրաշքներով, բացիր քո գաղտնիքը, և ես քոնն եմ անվերջ։ Եկ ինձ մոտ, թող, որ մոռանամ թախիծը, և միայն հրաշքները ինձ հետ լինեն։ Արի հանգիստ, օրորալով և բերելով ձմեռը։ Ես սիրում ես քո թեթև փաթիլները, որոնք դու ինձ ես պարգևում։ Եկ, մի կանգնիր, առաջին ձյուն, արի ինձ մոտ։

Write a comment

Comments: 0