Աչքերը ներաշխարհ տանող դռներ են

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Մարդն ունի զգացմունքներ և միմիկաներ: Սակայն զգացմունքները և միմիկաները կարող են լինել իրար շատ հակասող և խաբուսիկ: Երբ ծնողները զայրանում են երեխայի վրա, նրանք տեսնում են հոնքեը կիտած զայրացած մարդու, բայց, եթե հանենք երեխայի միմիկաները և թողենք միայն աչքերը, մենք կնկատենք նեղվածություն և թախիծ:  Հայացքը խոսքից ուժեղ է: Դու կարող ես մարդուն նայել այնպիսի մի հայացքով,  որ նա հիասթափվի կյանքից:  Աչքերը ներաշխարհ տանող դռներ են: Եթե մարդը հոգով վատն է,  նրա աչքերում դու կարող ես տեսնել միայն չար և սարսուռ առաջացնող թարթոցներ:

Մի գուցե աչքերի մեջ կա ավելի խորը բան, քան մենք պատկերացնում ենք:

Մի գուցե աչքերի մեջ կա նաև առանձին կյանք: Մի կյանք, որը տեսանելի չէ մարդկանց:

Հետաքրքիր կլիներ, եթե մարդիկ զսպեին էմոցիաները և փորձեին հասկացնել միայն աչքերով:

Write a comment

Comments: 0