Մարաթուկ սեր

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ cdn-media-2.lifehack.org


Կանչը

Գալշոյանի պատմվածքները յուրահատուկ են իրենց գեղեցկությամբ, պարզությամբ ու անմեղությամբ,  <<Կանչը>>  նույնպես բացառություն չէ: Շատ հրաշալի պատմվածք, որի ցանկացած դրվագ այնքան պատկերավոր է, որ մի պահ քեզ պատմվածքի մի մասն ես պատկերացնում: Գյուղացի  մարդկանց մտածելակերպը շատ ազնիվ է, և բնականաբար ազնիվ է նաև սերը,  խոսքը:  Ազնիվ սիրով սիրահարվել էր Զորոն Ալեին: Բայց կարճ տևեց երջանկությունը.
<< - էդ օր,- հենց պառավը հայտնվեց, Զորոն շարունակեց խոսքը,- էդ գարնան օր, որ Մարութա բարձրիկ վանք քու սերն ճիրեց մեջ իմ սրտին, Ալե՛, քու բոյ, ա՜յ, էսքան էր,- մի թիզ կտրեց գետնից:- Իմացա՞ր: էն օր ես ուշքի եկա, որ Ալեն՝ բոբիկ ու շաղոտ ոտքերով Ալեն, ծաղկեպսակով Ալեն, իմ Ալեն է: Իմ Ալեն է ու իմ Ալեն է: Իմացա՞ր... էն օր Մարաթուկ սեր տվեց, հըմը մեկել օր անօրենները խլեցին... Բորենին ընկավ մեջ մատղաշներին, ավեր ու կոտորում, առ ու փախ ու ալան-թալան էղավ ու արևի խավարում էղավ... արևի խավարում էղավ, Ալե՛, ու ես ու դու կորցրինք զիրար... Իմ խոսք ճշմարի՞տ է, իմ հոգին:
- Քու խոսքը կոտորումի մասին չէ՞, ախպե՛ր Զորո:
- Կոտորումի մասին է ու... սիրո մասին է, Ալե՛:>>

Նրանք իրար մոռացան մտքով, բայց ոչ հոգով:
 Հիսունհինգ տարի հետո նորից հանդիպեցին իրար: Հադիպեցին և կարծես իրար հետ ապրած պահերը վերհիշեցին: Միմյանց գրկում իրենք իրենց նորից երեխա զգացին: Դրանից հետո ամեն մեկը գնաց իր տուն, իր ընտանիք: Բայց Զորոյի մտքից դուրս չէր գալիս Ալեն, և նա մտածեց, որ տուն սարքել է, երեխաներ ծնել, դաստիրակել է, իր նպատակին հասել է և կարելի է, որ իր կյանքի վերջին ժամանակը ապրի իր համար և իր Ալեի հետ:
<< Տղան օգնեց մորը, բերեց քեռի Զորոյի կողքին նստեցնելու: -Յա՜, Մարաթուկ:- Զորոն ոտքի կանգնեց ու պառավին գիրկն առավ: Հետո պառավը դեմքը սեղմել էր ծերունու կրծքին, իսկ Զորոն խոնարհել էր գլուխը, այտը հպել Ալեի մազերին և շեղ ու կիսախուփ նայում էր պատուհանից դուրս ու երգեցիկ կանչում. -Ալեե՜ե... Ալե, իմ հոգին, Ալեեեե՜...>>


Write a comment

Comments: 0