Մոռացվել ընդմիշտ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես միշտ վախեցել եմ մոռացվելուց և որ կգա մի ժամանակ, երբ ինձ ոչ ոք չի հիշի։ Դա մի այնպիսի վախ է, որ ինչպիսի տեսանկյունից էլ դիտես, այն հնարավոր է։ Հնարավոր է ուրախանալ այսօրվա օրով, բայց վաղը չհիշել դա։ Ես միշտ կարևորել եմ իմ մանկության հիշողությունները և փորձել հիշել ամենավառ օրերը, բայց, միևնույն է, ամբողջը հիշել հնարավոր չէ։ Հենց այդպես էլ մոռանում են մարդկանց։ Ով է հիշելու 200 տարի հետո, թե ով է եղել, օրինակ, Հովհաննես Թումանյանը։ Եթե այդպիսի հանճարեղ մարդկանց են մոռանալու ապագայում, ապա ես առավել ևս չեմ հիշվելու, ինձ մոռանալու են ընդմիշտ։ Հենց հիմա էլ հնարավոր է ինձ իմ մանկության ընկերներից մեկը մոռանում է, և ես չեմ կարող կանխել դա։ Բայց դե կարևորը ինձ հիմա չմոռանան իմ այսօրվա ընկերները։ Հիմա ես ուրախ եմ, որ կարողանում եմ հիշել շատերին և որ գոնե ես չեմ մոռանում իմ կյանքի կարևոր օրերը։ Ապրում եմ այսօր, բայց չեմ մոռանում երեկվա օրը։ Ապրենք ուրախ և երջանիկ կյանքով, իսկ հետո հպարտությամբ հիշենք այն։

Write a comment

Comments: 0