Ձմռան իմ երգը

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ձմռան երազկոտ քնքշություն,

Ձյուն թափվող երկնքից,

Բայց ինչու եմ ես տխրում,

Անվերջ գեղեցկություն տեսնելիս:

 

Աչքերս դարձել են երկինք,

Ու նրանցից թափվում են փաթիլներ,

Սառել է դեմքս անվերջ տեղացող,

Սառույց դարցող փաթիլներից:

 

Թափվում են փաթիլներ արագ-արագ,

Խաղում են երեխաները բակում ուրախ,

Բայց ես նստած պատուհանի դիմաց,

Սպասում եմ գարնան գալստին:

 

Քանի-քանի փաթիլներ,

Կթափվեն իմ երկնքից, բայց միևնույն է

Ձմռանն ես էլ չեմ կարոտի:

 

Քանի-քանի ձմեռներ,

Կլինեն դեռ իմ կյանքում,

Ու թե ուժեղ գտնվեմ,

Կհասնեմ ջերմ օրերիս:

 

Ձմռան գեղեցկությունն իմը չէ,

Հոգնել եմ փաթիլներից:

 

Write a comment

Comments: 0