Սիրո հրաբուխ

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես երբեմն խռովում եմ աշխարհից և անիծում շուրջբոլորը, անգամ ինձ և իմ կյանքը: Երբ ես առաջին անգամ սիրահարվեցի, իմ շուրջը ամեն ինչ պայծառացավ: Սերը մի անծանոթ զգացում էր, որը արտահայտվեց մանկապարտեզի տարիներին: Ես բազմաթիվ անգամներ եմ սիրահարվել և հիասթափվել, բայց մի բան  ամեն  անգամ զգացել եմ՝ սիրահարված ժամանակ ամեն ինչ այնքան պայծառ է: Այո՜, ես գիտակցել եմ դա, և նույնիսկ բղավել եմ.

- Ես քեզ սիրում եմ:    

Սերն իմ միջից հրաբուխի պես է դուրս եկել, ժայթքել է լավայի պես: Ես զգացել եմ պայծառ հաճույք, լռել եմ, բայց... չեմ հարմարվել դրան:

Սերը ես հիմա համարում եմ համակրանք, երևի դրա համար էլ հիասթափություն չեմ ապրում: Որոշել եմ սպասել մինչև հասուն կյանք և ազատ թողնել զգացմունքներիս: Հիմա ես ավելի շատ համակրում եմ բոլորին, բայց չեմ սիրում ոչ մեկին: 


Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Wednesday, 09 December 2015 08:22)

    Անտուանի մեկը, հազիվ մի լուսավոր, դրական բան գրեցիր...

  • #2

    Անտուան Մելքոնյան (Sunday, 17 January 2016 12:02)

    Դե ինչ անեմ, կիսվում եմ և թեթևանում: