Պատմվածքը Կոմիտասի մասին է: Իսկ պատմությունը հետևյալն է. Կոմիտասը գտնում է մի դրամապանակ և փնտրում դրա տիրոջը՝ երկար ժամանակ սպասելով տիրոջ վերադարձին: Պատմվածքը ինձ շատ դուր է եկել, որովհետև այն ընթերցողի մեջ ինչ-որ չափից շատ բարություն է արթնացնում: Հիմա ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, ով գտնի դրամապանակ և հերիք չի ման գա դրամապանակի տրոջը, որ իրեն հետ վերադարձնի, դեռ մի բան էլ փող ավելացնի՝ հասկանալով, որ դրամապանակի տերը աղքատ մարդ է: Ես ուղղակի ապշած եմ Կոմիտասի այդ աստիճան բարությունից: Կցանկանայի, որ բոլոր մարդիկ լինեն բարի։
Write a comment