Դավոն մեր մի մասն է

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ nation.com



Դավոն

Մուշեղ Գալշոյան «Դավոն»

 

Կարդալով այս պատմությունը՝ ես էլ հարգեցի Դավոյին: Հասկանալի է, թե ինչու էին Դավոյին իր ընկերները այդքան սիրում: Դավոյի կերպարը խիզախ անձի կերպար է: Ես հասկացա, որ պետք է Դավոյի նման հանդուգն լինել : Հավատալ ինքդ քեզ և  առաջ գնալ՝ քո խոսքը առաջ տանելով: Դավոյի համառությունը երևում է այն պահին, երբ նա դեմ գնաց  զորավար Անդրանիկին՝ կատարելով իր համար ճիշտ եղած քայլը: Իմ կարծիքով, Դավոյին սիրում էին հենց իր հանդգնության պատճառով: Դավոն մինչև վերջ առաջ գնաց, թեև նրան զորավարը մահապատիժ էր նշանակել, միևնույն է, նա օգնեց իր ընկերներին հաղթել թշնամուն՝ թաքուն գողանալով թշնամու զենքը:

Դավոն նաև ընկերասեր էր, դա երևում է հենց իր ընկերների սիրո մեջ, երբ հրամայել էին նրան սպանել: Ընկերները չկարողացան, քանի որ Դավոն նրանց ընկերն էր,  բացի այդ Դավոյի ընկերասիրությունը երևում էր նաև իր կյանքի վերջին պահերին, երբ նա մահանում է ընկերոջ ձեռքերում և, թե ինչպես են ցավում Դավոյի ընկերները նրա մահը: Դավոն մի հիասքանչ անձ էր, որի նման կուզենայի լինել և ես:

Իմ կարծիքով, Դավոն մեր մի մասն է, մի լենգենդար անձ, ով նկարագրում է հայ մարդու համառությունը:

Write a comment

Comments: 0