Կատարելություն

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան


Նկարի աղբյուրը՝ marcandangel.com





Երկիր ու երկինք, աստղեր ու լուսին ու ժպտուն արև: Կարծես  տիերզերքում ամեն ինչ  կատարյալ է: Ինչ է կատարելությունը և կատարյալը: Մարդը արդյոք կարո՞ղ է հասնել կատարելության և արդյո՞ք կան կատարյալ մարդիկ: Ի՞նչ է կատարելությունը, այն իր մեջ պարունակում է իդեալական տարրեր: Իսկ որն է կյանքի ճշմարիտ ուղին՝ իդեալը: Կարծում եմ՝ իդեալական մարդը պետք է լինի իր խղճի գերին, հասկացող, ճիշտ դատող, ճիշտը սխալից տարբերող, աշխատասեր ու բարի: Իսկ սա բավարար է կատարյալ լինելու համար…

Կարծում եմ՝ յուրաքանչյուրի մոտ կյանքի իդեալը տարբեր ձևով է հասկանալի: Եթե մարդը վատն է, նրա համար կյանքի իդեալը ուրիշ է: Չկա իդեալական ոչինչ, կարող է ինչ- որ ժամանակ, իդեալական լինելով հանդերձ, դու ինքդ մտածես, թե ինչ -որ մի տեղ ճիշտ չես ապրել: Սակայն յուրաքանչյուրը կուզեմ գտնի իր կյանքի կատարելությունը և շարժվի դրանով, որովհետև այդ ճիշտը միայն քոնն է:

Write a comment

Comments: 0