Վերադարձնել մանկությունը

Արման Մարտիրոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 


Կանչը

Մուշեղ Գալշոյան «Կանչը»


Մանկության հիշողությունները սկսեցին հետապնդել Զորոյին, երբ որ նա կրկին տեսավ Ալեին։ Նա հիշեց ամեն ինչ, ինչ կապված է Ալեի հետ, ու այդ հիշողությունների ազդեցությունից նա ուզում էր վերադարձնել իր մանկությունը, այն, ինչ-որ արդեն գնացել է տարիներ առաջ:

Սա այն էր, թե ինչ հասկացա ես տվյալ պատմվածքից, ու այսքանից կարող եմ անել հետևություն, որ Զորոն ոչ թե ընկել էր սիրո հետևից, այլ մանկության։ Շատ մարդիկ են փորձում վերադարձնել մանկությունը կամ գոնե երիտասարդությունը, սկսում են անել այնպիսի բաներ, որը իրենց առողջությունը ուղղակի թույլ չի տալիս ու այդ ամենը միայն նրա համար, որ կրկին իրենց զգան երիտասարդ։ Այդպիսի մի մարդ է Զորոն, ով փորձում է գողանալ իրենից մի քանի տարի փոքր ամուսնացած տատիկի, սա հիմարություն է, բայց իմ կարծիքով, Զորոն Ալեի միջոցով էր փորձել ետ բերել իր մանկությունը։ Կապ չունի կհիշեր արդյոք Ալեն Զորոյին, թե ոչ, Զորոն անում էր դա ոչ թե սիրո համար, այլ հիշողությունների, մանկության, կորցրած տարիների համար:

Write a comment

Comments: 0