Սիրանուշ Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ համերգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի համերգասրահում: Ելույթ էին ունենում մեր կրթահամալիրի սովորողները և ուսուցիչները: Դահլիճը լեփ լեցուն էր: Ներկա էին կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, կոնսերվատորիայից հրավիրված փորձառու դասավանդողներ, ճեմարանի ղեկավարը, սաները, կրթահամալիրի ուսուցիչները, ծնողները ու աշակերտները: Եկել էր նաև մայրիկս:
Համերգը գրավիչ էր կատարողների ջանասիրությամբ, լավ կատարմամբ, երաժշտությանը նվիրվածությամբ: Ամեն կատարում յուրահատուկ էր, բայց կային ելույթներ, որոնք ավելի շատ հավանեցի: Կային երգեր, որոնք առաջարկում էին դահլիճի հետ միասին երգել, և բոլորը մեծ հաճույքով երգում էին: Չնայած որ երգերի մեծամասնությունը արդեն դպրոցում բազմիցս կատարել էինք, միևնույն է երաժշտությունը ինձ իր հետ տանում էր... Մայրիկիս նույնպես համերգը դուր եկավ:
Write a comment