Հեքիաթները միշտ էլ պետք են լինելու

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես անձամբ շատ եմ սիրում հեքիաթներ: Հեքիաթ կարդալու համար մարդու տարիքը կապ չունի: Ամեն տարիքում մարդը յուրովի է հասկանում հեքիաթը: Մեծերը հասկանում են հեքիաթի խորը իմաստը, իսկ երեխաները ուրախանում են հեքիաթ լսելով, չէ՞ որ երեխաները շատ են սիրում անհավանական ու հավես բաներ: Երբ հեքիաթ եմ կարդում, կարծես հայտնվում եմ հերոսի դերում: Բարկանում եմ, երբ հերոսը առանց հասկանալու սխալ արարքներ է անում կամ խաբում է: Ուրախանում եմ, որ վերջում ամեն ինչ լավ է ավարտվում: Տխրում եմ, երբ ինչ որ մեկը դժբախտության մեջ է հայտնվում...

Ես գիտակցում եմ հերոսների սխալները և աշխատում եմ այդպիսի սխալներ թույլ չտալ:  Հեքիաթները անհավանական են, զարգացնում են մեր երևակայությունը և ուսուցանում են կարևոր բաներ:  Պետք է կարողանալ հասկանալ հեքիաթի էությունն ու գեղեցկությունը: 

Հեքիաթները միշտ էլ անհրաժեշտ են եղել,  և հավատացած եմ, անհրաժեշտ են լինելու ...

Write a comment

Comments: 0