Հինգ ցանկություն

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ահա և ավարտվում է 2015 թվականը իր բոլոր հաջողությունների և անհաջողությունների հետ: Ոմանց համար տարին եղավ հաջող, իսկ ոմանց համար՝ ոչ: Մի կողմ թողնելով բոլոր անհաջողությունները բոլորը դիմավորում են Նոր տարին ուրախությամբ...

Առաջին հերթին ես բոլոր մարդկանց ցանկանում եմ, որ այդ ուրախ պահերը տասնապատկվեն ու հարյուրապատկվեն: Թող Նոր տարին լինի հազար հաջողության ու ուրախության և մեկ տխրության տարի: Դե էլ ինչ տարի առանց անհաջողությունների: 

Երկրորդ հերթին ցանկանում եմ բոլորին առողջություն: Թող բոլորը առողջ լինեն, իսկ հիվանդները լավանան: Թող թեկուզ գրիպով հիվանդ մարդ չլինի: Ում են պետք ուրախ պահերը, եթե դու առողջ չես:

Իհարկե ցանկանում եմ նորանոր հաջողությունների տարի: Թող նոր մտքերն ու գաղափարները ողողեն աշխարհը: 

Երրորդ հերթին ուզում եմ, որ եկող տարին լինի գործազուրկ և անտուն մարդկանց տարին: Թող նրանք ունենան տուն էլ, աշխատանք էլ, առողջություն էլ, հաջողություն էլ:

Չորրորդ հերթին շատ եմ ցանկանում, որ եկող տարում բոլոր կորած կենդանիները գտնեն իրենց տերերին, իսկ ովքեր էլ չունեն տեր՝ անպայման ունենան: Այնքան հուզիչ է, երբ քայլում ես փողոով ու ամեն սյան վրա տեսնում ես կորած կենդանու մասին հայտարարություններ: Կամ կենդանիներ, որոնք այնքան նիհար ու տանջված տեսք ունեն, որ ծնկներս թուլանում են: 

Հինգերրորդ հերթին շատ եմ ցանկանում, որ մարդիկ դես ու դեն գումար վատնելու փոխարեն փորձեն ինչ որ կերպ պահպանել ու խնամել բնությունը: Էլ ինչ ապագա մեր երկրագնդին, եթե հողերը կամաց-կամաց չորանում են, բույսերը թառամում, և ծառերը կտրվում:

 

Ահա և իմ հինգ ցանկությունները, որոնք որ ուզում եմ եկող տարի անպայման իրականանան:

Դուք էլ ձերը գրեք, ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե դուք ինչ եք ցանկանում, որ եկող տարի լինի:

Write a comment

Comments: 0