Նայելով աստղերին

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ s-media-cache-ak0.pinimg.com

 

 

 

 

 

Նայելով աստղերին՝ շատ մարդիկ կտրվում են իրական կյանքից և ընկնում երազանքների գիրկը։ Ես էլ եմ այդպես։ Ես սիրում եմ երազել՝ նայելով աստղերին։ Նրանք ասես հեռվում վառվող և անվերջ ինչ որ բան փնտրող ճրագներ լինեն։ Նայելով աստղերին՝ հասկանում ես, որ նրանք հենց այնպես չեն երկնքում ամեն գիշեր պահապան կանգնում մեզ։ Նրանք հեռու են, բայց միևնույն է տեսնում են քեզ, տեսնում են մի երազկոտ մարդու, ով կորցրել է ինչ որ բան և ամեն գիշեր հույս է քաղում նայելով նրանց։ Տեսնում են մի աղջկա, ով իր մեծ և փայլուն աչքերը հառել է նրանց, ասես սպասում  է անհավանական մի հրաշքի։ Տեսնում են զինվորի, ով նայում է նրանց և կարոտում իր ընտանիքին։ Այդպես շատ մարդկանց են նրանք տեսնում և հույս տալիս, որ վաղվա օրը ավելի հրաշալի է լինելու։ Նայելով աստղերին՝ կորում է չարը, դժբախտը երջանիկ է դառնում, չունևորը հարստանում է, մոլորվածը ճիշտ ճամփան է գտնում, հույսի ճրագը նորից վառվում է։

Write a comment

Comments: 0