Ես տեսա մարդուն

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ molomo.ru

Ես շատ եմ մտածում հետաքրքիր մարդու մասին: Ես մտածում եմ նրա յուրահատկությունների, ծննդի և իհարկե դանդաղ, բայց երկար կյանքի մասին: Մարդը յուրահատուկ է, նա կենդանիների նման շուտ չէ, որ սկսում է նոր սերունդ տալ: Նրա վերքերը համեմատաբար ուշ են բուժվում: Մեր իմունիտետը զարգանում է ցանկացած հիվանդության դեմ: Նա ընտելանում է ցանկացած կլիմայի: Ճիշտն ասած, ես որոշ մարդկանց նման չեմ մտածում աստծո մասին և սահմանափակվում գերբնական ուժով: Եթե ազնիվ լինեմ, ես ունեմ աթեիստական հայացքներ: Երբ հնադարում մարդիկ չեն իմացել, թե ինչ է արևը կամ ջրհեղեղը, նրանք դրանց տվել են գերբնական ուժ, որը անվանել են Աստված: Երբ իմացել են այս ամենի պատասխանը, սկսել են բացատրել դրանք, հանելով Աստված բառը տվյալ իրերից: Հիմա անհայտ է միայն առաջին բակտերիայի ստեղծումը, որը սկիզբ է հանդիսացել մնացած իրերի ստեղծմանը: Աստվա՞ծ է ստեղծել մեզ: Միգուցե ես ավելի շուտ եմ փոխել իմ աշխարհայածքը և սկսել մտածել ավելի հասուն: Ես գիտակցում եմ ինչքան զարմանալի է մարդու ինտելեկտը, որ նա նիզակից հասել է զենքերին: Այնքան խելացի, որ օգտագործել է այն ամենը, ինչը գտել է իր մոլորակից: Եթե լինեինք այլ մոլորակում, ես վստահ եմ, որ մարդը կգոյատևեր և կգտներ շատ ավելի տարբեր իրերի կոմբինացիաներ, որոնք ուղղակի չէին կարող ստեղծել երկիր մոլորակում: Մարդը հիմա շփվում և խոսում է, բայց դա շատ նորմալ է: Իմ գլուխը արդեն ցավում է մտածելուց այս զարմանահրաշ բանի մասին: Երեկ ես հերթական անգամ մտածելով դրա մասին, նստեցի դպրոցի երթուղայինը: Մինջև կես ճանապարհը մտածեցի դրա մասին և անհասկանալի պատճառով իմ աչքերը բացվեցին: Ես նայեցի իմ կողքի երեխաների խոսելը և ժեստիկուլացիային: Ես սկսեցի տեսնել ավելի խորհը: Այնպիսի տպավորություն էր, որ ես սկսեցի նայել ոչ թե մարդու աչքերով, այլ անհայտ մի էակի: Դադարեցի լսել խոսակցությունը և ուշդրություն դարձրի միայն շարժումներին և բերանին: Ես սկսեցի տեսնել անցյալը նրանց իսկ աչքերում, մոռանալով իմ իսկ մարդ լինելը: Նայեցի իչպես օտարը: Մարդու զարգացումը ավելի զարմանալի բան էր, քան ես մտածում էի: Եվ ինչպե՞ս է մարդը հասել այդպիսի ուղեղի: Դե իհարկե մենք այս մոլորակից չենք եղել միշտ, բայց դա նշանակում է, որ այլ մոլորակում մենք միակ մտածողները չէինք, որ հայտնվել ենք այստեղ: Միգուցե այնտեղ մենք ամենաքիչ մտածող էակներն էինք: Վստահ եմ, որ եղել է ավելի խելացին, որ ուղարկել է մեզ այստեղ: Իմ աչքերի մեջ երևացին հսկայական գալակտիկաներ և մոլորակներ: Թվում էր, որ գրեթե հասել եմ նրանց... բայց ոչ: Ես հետ եկա և շարունակեցի զգալ ինձ մարդ տեսնելով նույն խոսող տղային: Ես նորից հետ եկա, բայց ես շարունակեցի մտածել ավելի խելացի և հմուտ: Ես երջանիկ եմ...

Write a comment

Comments: 0