Իմ հոգու խավարը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց 

9-1 դասարան 

 

Նկարի աղբյուրը՝ orig07.deviantart.net

 

Խավար կա յուրաքանչյուր մարդու հոգում, իմ հոգում՝ նույնպես: Ես փորձում եմ այն թաքցնել իմ մեջ, բայց այն, միևնույն է, չի կորում: Ուրիշները սովոր են ինձ տեսնել որպես բարի անձնավորություն, բայց միշտ չէ,  որ դա այդպես է: Իմ հոգին լիքն է գաղտնիքներով, հիմա դրանցից մեկը ձեզ կբացեմ:

Ես վախենում եմ իմ խավար կողմից, վախենում եմ, որ այն կարող է ամեն րոպե ավելի մոտենալ իմ սրտին: Իմ սիրտն էլ փափուկ է և կլանում է եղածը, եթե ինձ վիրավորեն այնպես, որ ես չկարողանամ դա ընդունել, ես կկոտրվեմ ներսից. իմ սրտի բարությունը կկոտրվի և կմնա միայն խավարը:

Հիմա ինձ համար շատ կարևոր է շրջապատը, բայց միևնույն ժամանակ՝  վտանգավոր: Ես որոշել եմ գնալ այդպիսի ռիսկի և ետ չեմ կանգնի, ես չեմ հրաժարվի ընկերությունից: Պետք է զգույշ լինել, և սխալ մարդու առջև սրտիդ դռները չբացել: Ես չեմ կարող ոչինչ անել իմ բնավորության դեմ, բայց կարող եմ կանգնել նրա կողմը: Թող իմ հոգու խավարը ընդմիշտ թաքնվի իմ ներսում, թող չմոտենա իմ բարությամբ լցված սրտին: Ճիշտ է, այն գոյություն ունի, ես կատարյալ չեմ, բայց ուզում եմ, որ ուրիշները անտեսեն դա: Իմ հոգու խավարը խորամանկ է՝ լցված մթությամբ և չարությամբ:

Իսկ ինչպիսի՞ն է ձեր հոգու խավարը:  

Write a comment

Comments: 0