Լուսնային ճանապարհ

Դավիթ Ստեփանյան 

Ավագ դպրոց 

9-1 դասարան 

 

Նկարի աղբյուրը` cdn9.staztic.com

 

Լուսնից մի կաթիլ կաթեց աչքիս մեջ, և ես կամաց փակեցի աչքերս` անցնելով գիշերային մի ճանապահով, որը տանում է երազների աշխարհ: Մեկ ակնթարթ զգացի նրբություն և կտրվելով աշխարհից՝  մեկնեցի ճանապարհորդության: Զգում եմ, որ մտքերս գլխակոլոր իրար վրա են ընկնում: Կարելի էր  ուշադրություն դարձնել դրանց, բայց իմ ուղին մտքերը չէին: Լուսնային  մթությունը ինձ  ստիպել էր անցնել ուղին մինջև վերջ: Այդ հանգիստ և միևնույն ժամանակ անհանգիստ ուղին շուտով կվերջանար, և ես լիովին կընկնեի երազների դաշտ, որտեղ ինձ սպասում էր իմ երևակայությունը: Այդ աշխարհում ես ամենակարող եմ ինձ զգում, այդ  պատճառով էլ ես անմտահոգ անցնում եմ իմ լուսնային ճանապարհը: Կարծես թե այդ ամենը տևում է մի հավերժություն, բայց ոչ, դա ուղղակի մտավոր մի խաղ է, որը կատարվում է մի ակնթարթում՝ դարի տեսքով: Ապրում եմ նորից և զգում կյանքս: Կարծես իմ կյանքը նույնպես մի երազ է, որը դար է թվում, իսկ իմ իրական եսի համար այն ընդամենը մի ակնթարթ է: Ամեն անգամ զգալով այդ լուսնային մթությունը՝  ես ինձ մխրճում եմ մի ուրիշ աշխարհ, որը կոչվում է երազ: 

Write a comment

Comments: 1
  • #1

    Նունե Մովսիսյան (Sunday, 27 December 2015 09:15)

    Դավիթ...Դավիթ ջան, կեցցես: Այ սրա նման բան էի քեզնից սպասում, ապրի իմ ընդունակ ու լավ տղուկը: