Ով եմ ես 

Դավիթ Ստեփանյան 

Ավագ դպրոց 

9-1 դասարան 

 

Նկարի աղբյուրը՝ static1.squarespace.com

Հիշողություն. անցյալում կատարված մի իրադարձություն կամ տեսարան, որը տպվել է քո կյանքի պատմության մեջ: Հիշողությունները մեր կյանքի մի մասն են: Դրանք տալիս են հնարավորություն չկրկներլու հին սխալները և ամենակարևորը` դրանց շնորհիվ կարողանում ես հիշել քո կյանքի լավ և վատ պահերը: Սովորաբար մարդը չի կարողանում հիշել ամեն ինչ, պահպանվում է այն հիշողությունը, որը հետք է թողնում սրտի մեջ: Հիշողությունները ծնվում են տաբեր իրավիճակներում: Դրանք ծնվում են պատահմամբ: Նույնիսկ, եթե հիմա փորձենք հիշել մոտ 10 իրավիճակ, կարող է չստացվել: Զարմանալի է, ապրել ենք այդքան շատ օրեր, բայց չենք կարողանում մոտ 10 իրավիճակ հիշել:

Ինչպես ասացի, հիշողությունները գալիս են պատահմամբ, դրանք ծնվում են տարբեր կապերից, օրինակ՝ տեսնում ես վազող տղայի և հիշում ես, թե մի քանի տարի առաջ ինչպես բացեցիր տոնածառի տակ գտնվող նվերը և ուրախ վազեցիր ծնողներիդ մոտ՝ ցույց տալով նրանց  քո նվերը: Բացի սովորական կապերից, կարող են լինել նաև անհեթեթ և տարօրինակ կապեր, որոնց մեջ նույնիսկ մի փոքրիկ նմանություն չկա, բայց քո հոգում դրանք ստացել են մի տարօրինակ կապ: Ի՞նչ գիտենք, կարող է մեր սիրտը թռչում  է կապերից կապեր և միացնում է բոլորը իրար՝ ստեղծելով իրարից տարբեր իրադարձությունների կապ: Հիշողությունները մեզ օգնում են ներկայում և կօգնեն նաև ապագայում: Եվ կարևոր հանգամանք` հիշողությունների շնորհիվ մենք կարողանում ենք իմանալ մի հարցի պատասխան, որը մենք շատ ենք տալիս մեզ,  մեր հոգու խորքում՝ <<Ո՞վ եմ ես>>:

Write a comment

Comments: 0