Իրական սեր

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Իրական սերը ամեն մարդու բան չէ: Կան մարդիկ ում մոտով բախտ է եղել եկել, անցել ու գնացել է, իսկ Մարդը բանից անտեղյակ լքվել է մենության մեջ կամ գտել ուրիշին: Ամբողջ կյանքում այդ ուրիշը իրեն օտար է իրական սիրուց մտերիմ ու ջերմ չի էլ կարող լինել: Իրական սերը մի Վարդ է,որին չի փոխարինի ոչ մի դաշտի ծաղիկ ինչքան գեղեցիկ և դուրեկան լինի: Վարդը հավերժ է, չի թոռոմի սառը խոսքից, այլ սառը խոսքը  կջերմացնի հավետ: Մարդը Վարդին հավետ կպահի իր սրտում: Թեկուզ Վարդը իդեալական չէ, բայց միևնույն է մարդու համար չի դադարում մնալ ծաղիկների թագուհի: Մի ցուրտ օր, երբ պատուհանից այն կողմ կթափվեն  անձրևի կաթիլները թերթիկների վրա ցրտից կդադարի բխել վարդի հուր սիրտը: Վարդը թոռոմեց ու իրենից հուշ թողեց իր սիրտը: Մարդը տեսնելով, որ ծաղիկը թոռոմել է, վերցրեց Վարդի սիրտը և թաղեց հողում: Ամեն առավոտ Մարդը գնում էր այն հողի մոտ, որտեղ թաղված էր սիրտը վարդի: Ամեն առավոտ Մարդու դառը արտասուքը թափվում էր հողի վրա:

Եկավ գարունը: Ծաղկեցին բոլոր ծաղիկները: Հազար այլ վարդեր անթերի, գեղեցիկ  թագուհիներ,  բայց Մարդը կարոտում էր իր Վարդին: Գումարվեցին օրեր ու գումարվեց նաև կարոտը:

Հերթական այցը Վարդի սրտին. Մարդու կույր աչքերը կրկին կույր չեն, սիրտը կրկին բաբախում է, խեղդող կարոտը չքացավ մեկ վայրկյանում: Վարդի սիրտը իր սերմն էր, և երկար ժամանակ մնալով հողում ջրվելով մարդու արտասուքով, նորից ծաղկեց Վարդը, և այս անգամ ավելի քան գեղեցիկ և անթերի էր:

Վարդ կարող է լինել ամեն մի մարդ, բայց լինել  իսկական Մարդու կողքին կկարողանան միայն իրական սեր գտնող էակը: Ինքներս ենք ստեղծում սեր, ինքներս ենք պատասխանատու մեր սիրո համար:

Write a comment

Comments: 0