Գոհար Հովհաննիսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Ինչ հետաքրքիր է այս տարվա ձմեռը՝ լի քամու սառը շնչով և անձև- փաթիլների տեղումներով: Ձյունը գալիս է անդադար և այնքան արագ: Գեղեցիկ է ամեն անգամ արթնանալուց նայել պատուհանից և տեսնել ցրտաշունչ քամուն, ով քշում է ձյունը գետնից, ասես վաղուց էր ուզում դա անել: Հետաքրքիր է: Մեկ- մեկ շատ ցուրտ է լինում, բայց, երբ այդ ցուրտը անցնում է, մնում է միայն ձյան հաստ շերտը, որը սպասում է գարնան գալուն:
Ես չգիտեմ, թե ինչքան է տևելու այս հետաքրքիր ձմեռը և չեմ էլ ուզում իմանալ: Թող անվերջ լինի այս ձմռան կախարդանքը, որը միայն իմն է: Մի գնա ցրտաշունչ ձմեռ, մնա մեզ մոտ, թող շնչի ձյունը: Շարունակիր հետաքրքիր դարձնել կյանքը՝ իմ կյանքը:
Write a comment