Աշխարհն իմ ձեռքերում

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ demiart.ru

Ես ստացել եմ մի նվեր, որը յուրահատուկ դարպաս է դեպի նոր աշխարհ: Այդ դարպասը մի փոքրիկ իր է՝ մանրադիտակ անունով: Այդ փոքրիկ իրն ինձ երջանկացրեց այնքան, որքան չէր կարող ոչ մի այլ բան: Սրա շնորհիվ ես տեսա կենդանիներին, ովքեր ապրում են կարճ՝ չնկատեով մեր նման հսկաների գոյությունը: Ես սկսեցի մանրամասն ուսումնասիրել ամեն մի մանրուք: Աչքիս դիմաց միաբջիջ կենդանիները դուրս էին գալիս մամուռների միջից՝  փրկվելու հույսով մի գիշատիչից և դառնում կեր մյուսի համար: Այս ամենը միայն չի վերջանում փոքրիկ կենդանիներով: Այս սարքը մտածել է տալիս շատ ավելի մեծ էակների մասին, որոնց դիմաց մեր մոլորակը շատ փոքրիկ բջիջ է:

Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մեր գալակտիկան մի փորձի արդյունք  է, և այդ փորձը պարբերաբար կատարվում է ամեն վայրկյան:

Write a comment

Comments: 0