Ինքնաքննադատութան մի փորձ

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

Նկարի աղբյուրը՝ znak.com

Ես մարդ եմ: Ինձ թվում է հերիք է այս մեկ բառը, նկարագրելու համար իմ թերությունները: Ես տանը պահում եմ երկու գազան՝ շուն և իգուանա: Ժամանակ առ ժամանակ ես կասկածում եմ, որ նրանք գազան են: Ո՞վ է ծնվել բուսակեր, բայց սպանում է կենդանու, նրան ուտելու համար: Ո՞վ է շահագործում բնության բարիքները: Ո՞վ է վնասում և քանդում ապագայի մեր մոլորակը: Մարդը: Իմ տան գազանը անվնաս կենդանիները չեն, այլ ես եմ: Ես եմ այն գազաններից մեկը, ում համար անմեղ կենդանի են մորթում: Ես եմ այն ստոր գազանը, ում համար ծախսում են երկիր մոլորակի վառելիքը, որպեսզի հասնեմ դպրոց: Այո, ես մեղավոր եմ: Մարդիկ մտածում են միայն իրենց կյանքի մասին, բայց… Տիբեթի քարանձավներում կան հսկաներ երեքից չորս մետր հասակի: Նրանք միակ ապացույցն են մեզնից առաջվա կյանքի մասին: Նրանց մոտ ցրտային աղետ է եղել: Երեք հսկա՝ մեկը կին, մյուսները տղամարդ, գտել են քարանձավ, որտեղ չորս աստիճանից ցածր չի իջնում: Նրանք մտել են մեդիտացիայի մեջ և քնել են ընդմիշտ: Սրանց տեսել են միայն տիբեթում ապրող բարձր ստատուսով մանախները: Այս քարանձավում պահվում են գաղտնի փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ այս ապրողները հայտնաբերել են այն ամենը, ինչը հայտնաբերված է հիմա: Ռադիո, հերուստացույց և ավելին: Նրանց գլխին կա անցք մի չնչին լույսով: Այս տեսակը այնքան է զարգացել, որ կարողացել է տեղափոխել իրերը մտքի ուժով: Բոլորը անխտիր զբաղվել են յոգայով: Այս փաստաթղթերում ասվում է, որ բուրգերը ավելի հին են: Հնությունը չափվում է հողի, կամ ավազի շերտերով, բայց այն ավելի խորն է: Եգիպտացիները նշել են, որ նրանց օգնել են: Այս փաստաթղթում պարզ նշված է, որ հենց նրանք են օգնել եգիպտացիներին: Նրանց համար այդ քարերը նույնքան հեշտ է եղել բարձացնելը, ինչպես մեր համար շենքի քարը: Երբ մի գիտնական մաքրել է վիրտուալ ձևով մարդու գենը, ստացել է նրանց դեմքն ու աչքերը: Երբ նա ցույց է տվել դա Տիբեթում: Բոլորը ապշել են և մտածել, որ նա տեսել է դրանց: Նա նկատել է, որ նրանց պատերին նկարած են նույն դեմքերը: Այս հսկաները անգամ սարքել են մի կառույց մ.թ.ա. հազար երկու հարյուրական թվականներին այնպիսի կառույց, որ անվնաս է միչև հիմա: Այստեղ կտուրին կա մի անցք, որից արևը մտնելով ներս ստեղծել է մի տպավորություն, որ մարդը քայլում է առաստաղով: Այստեղ առաստաղին կար աստիճաններ, որտեղ մտնելիս զգացվում էր, որ քայլում է առաստաղով: Հենդց այստեղ եղել է նրանց գերեզմանները: Միգուցե մեզնից հետո լինեն էլի մարդիկ, ավելի փոքր չափսերով և զարմանան, թե ինչպես ենք մեծ քարերը դրել իրար վրա և շենք կառուցել, բայց արդյո՞ք մենք թողնում ենք նրանց այն հանածոները, որը ծախսում ենք երկիրները հարստացնելու համար: Ես եմ այդ հիմարներից մեկը, ով պատճառ է հանդիսանում այս աղետի համար: Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել մարդու առաջացումը և ներկայացնել հաջորդ իմ նյութում: Ինքս պայթում եմ այն զգացումից, որ քիչ բան գիտեմ մարդու առաջացման մասին:

Write a comment

Comments: 0